VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը մեկնարկեց «Նաիրի» մարզադաշտում, որտեղ իրար հետ մրցեցին՝ «Ալաշկերտ» և «Նոան»։ Արդյունքում Եղիշե Մելիքյանի թիմը տոնեց իր առաջին հաղթանակը առաջնությունում։

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեին լավ պահեր, բայց դարպասը գրավել այդպես էլ չստացվեց։ Երկրորդ կեսն անցավ ավելի կոպիտ պայքարում, երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել։ Խաղավերջում տանտերերը ճնշում գործադրեցին մրցակցի վրա և ի վերջո հասան հաջողության։ «Ալաշկերտի» կազմում գոլի հեղինակ դարձավ ՝Դավիթ Դավիդյանը, ով խփեց շատ կարևոր և հաղթական գոլ։

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի թիմը հաղթեց նվազագույն հաշվով և 2 հանդիպումներից հետո վաստակել է 4 միավոր: «Ալաշկերտը» բարձրացավ մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնական։ «Նոան» երկու խաղ անընդմեջ չի հաղթում, որի արդյունքում ունի ընդհամենը մեկ միավոր։

Facebook Comments