Ավարտվեց Եվրոպա Լիգայի 2019/20 մրցաշրջանը:

Եզրափակչում միմյանց դեմ կատաղի պայքարի էին բռնվել իտալական «Ինտերը» և իսպանական «Սևիլյան»:

Հանդիպումը սպասվածի պես ընթացավ լարված: Նախ՝ խաղի 5-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, «ներաձուրիներին» հաշվի մեջ առաջ մղեց Ռոմելու Լուկակուն, ապա Դե Յոնգի դուբլի շնորհիվ իսպանացիները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն այդ ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը երկու րոպե անց Դիեգո Գոդինը կրկին հավասարություն մցրեց հաշվի մեջ և թիմերը գնացին ընդմիջման:

Խաղի 74-րդ րոպեին Դիեգո Կառլոսի Հիանալի խփված գնդակի շնորհիվ «Սևիլյան» կարողացավ հաշիվը դարձնել 3:2 և ձևակերպել վերջնական հաշիվը:

Այսպիսով, իսպանական թիմը տիրանում է իր թվով արդեն 6-րդ Եվրոպա Լիգայի գավաթին:

Facebook Comments