«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Սևիլիայի» հետ հանդիպումը, որտեղ իտալական ակումբը պարտություն կրեց(2:3):

«Սա բարդ, հավասարակշռված խաղ էր, և երկրորդ խաղակեսում մի պահը կարող էր ամեն ինչ փոխել։ Մենք գոլ խփելու լավ հնարավորություն ունեինք, սակայն իրականացումն անհաջող ստացվեց։ «Սևիլիան» աստիճանաբար նվազեցրեց լարվածությունը։ Իհարկե, մենք հիասթափված ենք, քանի որ թիմը 100 տոկոսով ներդրվեց խաղին։ Բայց մենք խաղում էինք փորձառու թիմի դեմ, որը բազմիցս հաղթել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչում և վստահ էր մնում։ Արդյունքում ամեն ինչ որոշեց փորձը», – Կոնտեի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն ։

Այս տիտղոսը 6-րդն էր իսպանական ակումբի պատմության մեջ։ Ավելի վաղ «Սևիլիան» 5 անգամ արդեն հաղթել էր եվրոպայի լիգայում(2005/2006, 2006/2007, 2013/2014, 2014/2015, 2015/2016):

Facebook Comments