«Լեսթեր Սիթիի» պաշտպան Բեն Չիլվելը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, հաղորդում է «The Telegraph»-ը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը լրջորեն է տրամադրված ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։ Անգլիացի երիտասարդ մարզիչը ցանկանում է ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը, և Չիլվելն առաջնային թեկնածու է։

Հաղորդվում էր, որ «Աղվեսների» ղեկավարությունը «Չելսիին» տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին ավելի թանկ են գնահատում, քան Հարրի Մագուայրին, որն անցած ամռանը «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառվել էր ռեկորդային 87 միլիոն եվրոյով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բեն Չիլվելը տրանսֆերը կկազմի 50 մլն եվրո։

Չիլվելը «Լեսթերի» սան է և ակումբի գույները պաշտպանում է 2015 թվականից, իսկ 2015/2016 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Հադերսֆիլդ Թաունում»: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27 հանդիպման, խփել է 3 գնդակ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments