«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է «Ինտերի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչում 3:2 հաշվով հաղթանակը:

«Սա յուրահատուկ բան է մեզ համար՝ Ինձ համար, երկրպագուների համար։ Այս պատմությունը երջանիկ ավարտ ունի։ Լյուկ դե Յոնգը հիանալի ֆուտբոլիստ է, նա աշխատել է ամբողջ խաղի ընթացքում և պատրաստ է եղել ճիշտ պահին։ Հանդիպման սկզբում մենք մի քանի անհաջողություններ ունեցանք, սակայն «Սևիլիան» երբեք չի հանձնվում։

Ինչ վերաբերում է «Սևիլիայից» Բանեգայի հեռանալուն, ապա զարմացած չեմ։ Տխուր, բայց ոչ զարմացած։ Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է՝ ուժեղ բնավորությամբ», — Լոպետեգիի խոսքը մեջբերում է «Goal. com-ը»։

Հիշեցնենք, որ այս հաղթանակը Եվրոպայի լիգայում դարձավ իսպանական ակումբի պատմության մեջ 6-րդը։ «Սևիլիան» ևս 5 անգամ հաղթել էր Եվրոպայի լիգան(2005/2006, 2006/2007, 2013/2014, 2014/2015, 2015/2016):

Facebook Comments