Իտալական հեղինակավոր «The Guardian»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում խոսել է «Ինտերի» մարզչական հնարավոր փոփոխությունների մասին:

Արդեն հաջորդ շաբաթ «Ինտերի»
ղեկավարությունը կհանդիպի ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որպեսզի նրա հետ քննարկի ակումբում նրա հեռանկարները: 51-ամյա իտալացի մասնագետից բաժանվելու դեպքում նրա տեղը կզբաղեցնի 53-ամյա հայրենակից Մասիմիլիանո Ալեգրին, որն առանց աշխատանքի է գտնվում 2019 թվականի մայիսից:

Հիշեցնենք, որ 2014թ․– ին Ալեգրին փոխարինել էր Կոնտեին՝ «Յուվենտուսում»։

Իտալական «Ինտերը» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Ա Սերիայի անցած մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ մեկ միավոր զիջելով «Յուվենտուսին»։ Իտալիայի Գավաթում միլանյան ակումբը երկխաղյա դիմակայությունում ընդհանուր հաշվով պարտվեց «Նապոլիին»1:2 (0:1, 1:1), իսկ Եվրոպայի լիգայում Կոնտեի սաները հասել են եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանական «Սևիլիային»(2:3):

Facebook Comments