«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության շրջանակներում «Ջենոայի» նկատմամբ տոնած հաղթանակից (2:1) հետո խոսել է խաղի և իր հաղթական 11 մետրանոցի մասին։

« Ես շատ ուրախ եմ։ Սա շատ բարդ հանդիպում էր կազմակերպված թիմի դեմ։ Բայց մենք «Յուվենտուսն» ենք և մեր նշանաբանն է՝ պայքար մինչև վերջ։ Մեր թիմը արժանի էր այդ երեք միավորին։ «Ինտերը» լրացուցիչ խթան է հանդիսանում մեզ համար»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Сalciomercato-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 8 հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here