«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:

Հաղորդվում է, որ «կաչաղակները» պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստին վճարել շաբաթական մոտ 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: «Յուվենտուսում» ուելսցու ներկայիս աշխատավարձի չափով: Այսպիսով, Ռեմսին կարող է դառնալ «Նյուքասլի»
ներկայիս կազմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուսում» անցկացրել է 35 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեմսին չի մտնում Անդրեա Պիռլոյի ծրագրերի մեջ։

Facebook Comments