Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Ֆեյենորդի» 17-ամյա սան Սալահ-Էդդինի տեղափոխության մասին:

Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր՝ ազատ գործակալի կարգավիճակով։

2019/20 մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է՝ 38 խաղում հավաքելով 56 միավոր:

Օգոստոսի 29-ին «Արսենալը» Անգլիայի Սուպերգավաթի համար կպայքարի «Լիվերպուլի» հետ, իսկ սեպտեմբերի 12-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի առաջին տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Ֆուլհեմին»:

Facebook Comments