«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ «Պարի Սեն Ժերմենի» հետ հանդիպման մասին:

«Մենք կփորձենք ցույց տալ մեր լավագույն որակները և խաղալ մեր լավագույն ֆուտբոլը։ Եթե մենք կարողանանք դա անել, եթե մենք բոլորս 100 տոկոսով նպատակ ունենանք արդյունքի հասնել, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթել։ «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայում բաց է թողել ընդամենը 5 գոլ՝ ամենաքիչը մրցաշարում։ Սա նշանակում է, որ իրենց պաշտպանական գիծը աշխատում է այնպես լավը, ինչպես` հարձակումը։. Մենք ունենք խաղի ծրագիր, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն իրականացնել», — Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «ՊՍԺ»-«Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին: Մեկնարկը՝ ժամը 23:00-ին: Հանդիպումը տեղի կունենա «Էշթադիու Դա Լուշ» (Լիսաբոն, Պորտուգալիա) մարզադաշտում:

Facebook Comments