Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Թեմուե Բակայոկոն մոտ օրերս վարձավճարով կվերադառնա «Միլան», հաղորդում Է «Sky Sport Italia»-ն:

Գործարքը «Միլանի» համար կարժենա 30-32 մլն եվրո: ֆրանսիացի ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Միլանի» հետ։ «Միլանը» մտադիր էր ամբողջական տրանսֆերը գնել, սակայն «Չելսին» 40 մլն եվրո է պահանջել իտալացիներից:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2022 թվականի հունիսը ։ Բակայոկոն 2017թ․-ին 40 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի»՝ «Մոնակոյից»։ «Չելսիում» անցկացրել է ընդամենը 43 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 3 արդյունավետ փոխանցում:

Նախորդ մրցաշրջանում Բակայոկոն վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում»։ Կիսապաշտպանը 20 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում, խփել է 1 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում: Հիշեցնենք, որ Լիգա 1-ի մրցաշրջանը ժամանակից շուտ էր ավարտվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Facebook Comments