«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Դանիելե Դե Ռոսսին կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ, այս մասին հայտնում է «Calciomercatо»-ն։

Աղբյուրի համաձայն՝ Դե Ռոսսին կհանդիպի թիմի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆյենտոնիի հետ, որպեսզի քննարկեն ֆուտբոլիստի «Ռոմա» վերադարձի հնարավորությունները՝ թիմի ղեկավարության փոփոխությունից հետո։ 37-ամյա Դե Ռոսսին ապրիլին հայտնել է մարզչական գործունեություն ծավալելու մասին։

Դե Ռոսսին հանդիսանում է «Ռոմայի» սան։ Առաջին թիմում հանդես է եկել 2002-ից 2019թ․-ին։ «Ռոմայի» կազմում Դե Ռոսսին անցկացրել է 616 հանդիպում, խփել է 63 գոլ։ «Ռոմայի» հետ երեք գավաթ է հաղթել՝ Իտալիայի երկու գավաթները և սւոպերգավաթը։

2019թ․-ի ամռանը Դե Ռոսսին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Ռոմայից» և տեղափոխվեց «Բոկա Խունիորս», որտեղ ավարտեց իր կարիերան։

Facebook Comments