«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հաղորդում է լրագրող Ռոմեո Ագրեստին, Կոնտեն ամենայն հավանականությամբ կհեռանա իտալական ակումբից: Մասնագետը նախատեսում է որոշ ժամանակով ընդմիջում վերցնել աշխատանքից, իսկ ապագայում կցանկանար մարզել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նշենք, որ «Ինտերը» վերջին տարիներին անցկացրել է ամենահաջող մրցաշրջանը Ա Սերիայում։ Թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ իտալացիները 3:2 հաշվով պարտվել են «Սևիլիային»:

Հիշեցնենք, որ 51-ամյա մարզիչն արդեն աշխատել է անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կոնտեն գլխավորում էր «Չելսին» 2016-2018թ․-ին, սակայն աշխատանքից հեռացվել է լոնդոնյան ակումբի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ղեկավարության հետ: Նա «Չելսիում» հենց առաջին տարում դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն և տիրացել է Անգլիայի լիգայի գավաթին։

Facebook Comments