«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին:

«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ գրել ֆրանսիական ֆուտբոլի պատմությունը: Ես ևս մեկ հնարավորություն ունեմ դա անել եզրափակիչում։

Երբ ես եկա 2017 թվականին, «ՊՍԺ»-ն դժվարություններ ուներ, այժմ մենք եզրափակիչում ենք։ Դա ցույց է տալիս, որ մենք երբեք չենք հանձնվել, և ֆրանսիական թիմի համար հիանալի կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ահա թե ինչու ես պայմանագիր կնքեցի «ՊՍԺ»-ի հետ։

Ես միշտ երազել եմ հանդիպել լավագույն ֆուտբոլիստների հետ։ Դուք ցանկանում եք հանդիպել լավագույններին և հաղթել նրանց։ Մենք պետք է խաղանք ինչպես միշտ։ Մենք հույս ունենք վերադառնալ Փարիզ գավաթով։ Սա ակումբային խոշորագույն մրցաշար է»,- Մբապեի խոսքը մեջբերում է «Goa»l-ը։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այսօր՝ ժամը 23:00-ին։ Իրար հետ կմրցեն՝ «ՊՍԺ»-ն և «Բավարիան»։

Facebook Comments