«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղից ունեցած իր սպասելիքների մասին.

«Խաղադաշտ են դուրս գալու երկու գերհզոր ակումբներ: Ցանկանում ենք իրագործել մեզ տրված հնարավորությունը, և դառնալ Եվրոպայի արքաները:

Հարձակման գծում նրանք շատ արագ են և հաճախ կլինեն վտանգավոր գրոհներ: Հարկավոր է վերահսկել գնդակը և հնարավորինս արագ դառնալ գոլի հեղինակ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00:

Facebook Comments