«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարող է կարիերան շարունակել «Լեսթերում»:

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Տալյաֆիկոն կփոխարինի թիմից հեռացող Բեն Չիլվելին: «Լեսթերի» պաշտպանը շուտով կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ: Չիլվելը «Չելսի» կտեղափոխվի 50մլն եվրոյի դիմաց:

27-ամյա արգենտինացու գործակալը ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ շփվել է «Լեսթերի» հետ:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում Տալյաֆիկոն մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:

Facebook Comments