Այսօր տեղի ունեցավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հերթական հանդիպումները: Նախ իրար հետ մրցեցին Հայաստանի չեմպիոն`«Արարատ-Արմենիան» և «Գանձասար-Կապանը»:

Անչափ դրամատիկ և լարված հանդիպում ստացվեց, որը վերջնամասում հասավ իր լարվածության գագաթնակետին: «Արարատ-Արմենիան» արդեն 4-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել, ինչ թիմը գլխավորել է Դավիդ Կամպանյան: Չկա հստակ ձեռագիր, չկա խաղ: Այսպիսի խաղերում «Արարատ-Արմենիան» պարտավոր է հաղթել:

Հանդիպումը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ: Բաց ֆուտբոլ էր ընթանում և երկու թիմերն էլ պաշտպանությունում խնդիրներ էին ունենում: Նախ նշենք; որ մրցավարը շատ սխալներ թույլ տվեց: Որոնցից մեկը հնարավոր է ճակատագրական հետևանք ունեցավ: Առաջին խաղակեսի դրվագներից մեկում Հայկ Իշխանյանը ձեռքով ակնհայտ խաղաց, իսկ մրցավարը չնշանակեց 11մ. հարված: Նորից և նորից մենք բախվում ենք այս հարցին, մրցավարությունը Հայաստանում սարսափելի վատ վիճակում է գտնվում, որը շատ լուրջ խնդիր է հայկական ֆուտբոլի համար:

Բազում պահեր ունեին երկու թիմերն էլ, բայց կարողացան միայն երկու գոլ խփել: Նախ առաջին խաղակեսի ավարտին Գեղամ Հարությունյանը դարձավ գոլի հեղինակ, որին «Արարատ-Արմենիան» պատասխանեց Սերգեյ Վակուլենկոյի գոլով: Խաղավարտին թիմերը ռեալ գոլային պահեր ունեին, բայց չկարողացան գոլի վերածել: 1-1 և թիմերը բաժանվեցին խաղաղությամբ: Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 2միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Գանձասար-Կապանը» 1 միավորով 9-րդ հորիզոնականում է:

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Ուրարտուին»: Երկու թիմերն էլ խաղադաշտ էին դուրս եկել միայն հաղթանակի համար, կար պայքար, բայց գոլեր այդպես էլ չտեսանք։ Քիչ գոլային պահերով հանդիպում էր, հիմնական պայքարը կենտրոնում էր ծավալվում։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Օսեյանի թիմը երկրորդ անընդմեջ խաղում չի հաղթում, առաջին տուրում «Փյունիկը» 0։1 հաշվով պարտվել էր «Արարատին»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Ուրարտուն» առաջին միավորը վաստակեց: 2 տուրից հետո «Փյունիկն» ունի 1 միավոր, իսկ «Ուրարտուն»՝ 4։

Facebook Comments