Վերջ, ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20թ․-ի առաջնությունը։ Բավականին հետաքրքիր պայքար ծավալվեց և ի վերջո նոր չեմպիոն ունենք։ «Բավարիան» 6-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին։ «Բավարիան» հաղթեց «ՊՍԺ»-ին և Թրեբլ ձևակերպեց։ Հանս Դիտեր-Ֆլիկի տղաները 3 կարևորագույն գավաթները հաղթեցին այս մրցաշրջանում:

Հրաշալի եզրափակչի ականատես եղանք։ Երկու թիմերն էլ իրար արժանի էին, թե «Բավարիան», թե «ՊՍԺ» իրենց ցուցադրած խաղով արժանի էին չեմպիոնության։ Բայց ի վերջո հաղթեց ուժեղագույնը։ Շատ լարված խաղ էր և այստեղ մեկ գոլը որոշիչ էր լինելու։ Երկու թիմերն էլ լավ պահեր ունեին, բայց այս խաղում ընդհամենը մեկ գոլ գրանցվեց, որը հեղինակեց՝ Կինգսլի Կոմանը։ Գոլից հետո «ՊՍԺ»-ն ռեալ գոլային պահեր ուներ, բայց այդպես էլ ի զարմանս բոլորիս չկարողացավ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ Նոյերը անկասկած այս խաղի հերոսն էր, չնայած որ Կոմանը դարձավ հաղթական գոլի հեղինակ, Նոյերը փայլեց այսօր և օգտնեց իր թիմին նվաճել հերթական գավաթը։ 1:0 և Ֆլիկի ֆանտաստիկ թիմը տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին։

Շնորհավորում ենք «Բավարիային» չեմպիոնության առիթով։ Իրոք այս թիմը արժանի էր, իր ցուցադրած խաղով նա համարվում էր գլխավոր ֆավորիտը առաջնության, որը և նա ապացուցեց խաղադաշտում և ամեն ինչ հասցրեց իր տրամաբանական ավարտին։ Գավաթը ուղևորվում է Մյունխեն։ Մինչ մյուս առաջնությունը։

Facebook Comments