Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է թիմը շատ ծանր իրավիճակում և պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը։ Նա «Բավարիայի» հետ թրեբլ է ձևակերպել հաղթելով՝ Չեմպիոնների լիգայում, Գերմանիայի առաջնությունում և Ազգային Գավաթում իր առաջին մրցաշրջանում ՝ որպես ակումբի գլխավոր մարզիչ:

55-ամյա Ֆլիկը «Բավարիան» գլխավորել է 2019 թվականի նոյեմբերի 3-ին՝ փոխարինելով գլխավոր մարզիչի պաշտոնում Նիկո Կովաչին, որը պաշտոնանկ էր արվել: Ի սկզբանե Ֆլիկը ստացել է գլխավոր մարզիչի պաշտոնակատարի կարգավիճակ, սակայն 2020 թվականի ապրիլին մյունխենյան ակումբի ղեկավարությունը նրա հետ կնքել է երեք տարվա լիարժեք պայմանագիր։

«Բավարիան» պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և այդ ցուցանիշով հասավ «Լիվերպուլին»։ Գերմանական և անգլիական ակումբները կիսում են մրցաշարի պատմության մեջ երրորդ տեղը: Չեմպիոնների լիգայի ամենաշատ հաղթող են դարձել միայն՝ «Միլանը»(7) և «Ռեալ Մադրիդը»(13)։

Facebook Comments