Մյունխենի «Բավարիան» ինչպես արդեն գիտենք դարձավ 2019/20 մրցաշրջանի չեմպիոն։ «Բավարիան» եզրափակչոմ հաղթեց «ՊՍԺ»-ին 1:0 հաշվով, գոլի հեղինակ դարձավ՝ Կինգսլի Կոմանը։

Այսպիսով «Բավարիան» ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում կմրցի «Սևիլիայի» հետ, որն իր հերթին եզրափակչում 3:2 հաշվով հաղթեց «Ինտերին»։

«Բավարիան» հաղթեց Չեմպիոնների լիգան 6-րդ անգամ, և այդ ցուցանիշով հավասարվեց «Լիվերպուլին»։ Ավելի շատ Չեմպիոնների լիգան հաղթել են՝ «Միլանը»(7) և «Ռեալ Մադրիդը»(13)։

«Սևիլիան» նույնպես 6-րդ անգամ տիրացավ Եվրոպայի լիգայի գավաթին։ Ավելի վաղ նրանք հաղթել էին 5 անգամ այս գավաթը(2005/2006, 2006/2007, 2013/2014, 2014/2015, 2015/2016):

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի «Սևիլիա»- «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայում։

Facebook Comments