«Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը հայտնվել է «Վուլվերհեմպտոնի» թիրախում: Անգլիական ակումբը ուզում է ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե թիմը լքի Ադամա Տրաուրեն, հաղորդում է «Sky Sports»-ը։

Օկամպոսը «Սևիլիայի» հետ պայմանագիր ունի, բայց պայմանագրում կետ կա, ըստ դրա՝ ֆուտբոլիստի հրաժարականը կազմում է 68 մլն եվրո։ Չնայած դրան, կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է իջնել՝ հասնելով 45 մլն եվրոյի։

Լուկաս Օկամպոսը հիանալի մրցաշրջան անցկացրեց «Սևիլիայում» և հայտնվեց Լա լիգայի տարվա խորհրդանշական հավաքականում։ «Marca»-ի վարկածում նա առաջնության լավագույն նորեկն էր։ Օկամպոսը բոլոր առաջնություններում անկացրել է 44 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ «Սևիլիայի» հետ Լուկաս Օկամպոսը դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող։

Facebook Comments