«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը զրուցել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի հետ և ասել է, որ հույսեր չի կապում նրա հետ, հաղորդում է «Marca»-ն։

Սուարեսը մարզումներին վերադառնալու մասին տեղեկություն չի ստացել և այժմ պետք է խզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որն ավարտվում է 2021թ․-ին։

Այժմ Սուարեսն արձակուրդում է։ Նրա համար հաջորդ քայլը կլինի պայմանագիրը խզելու շուրջ բանակցությունները` ուրուգվայցի իրավաբանների մասնակցությամբ։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սուարեսը կարող է ներառվել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկ գործարքի մեջ: Կիսապաշտպանը գնահատվում է 45-50 միլիոն եվրո: կատալոնացիները չեն կարողանա ծախսել այդ գումարը և կա տարբերակ, որի դեպքում գործարքում կընդգրկվի ուրուգվայցին: Այդ դեպքում հարձակվողը կմեկնի հոլանդական ակումբ, իսկ Դոնի վան դե Բեկը կտեղափոխվի «Բարսելոնա»՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։

Facebook Comments