Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր էջում խոսել է 21-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի «Չելսի» տրանսֆերի մասին։

Հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մոտ ժամանակներս Լևերկուզենի «Բայերից» կտեղափոխվի ԱՊԼ։ Հավերցի և «Չելսիի» միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Կայ Հավերցի աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» գերմանական ակումբին առաջարկել է 80 միլիոն եվրո՝ գումարած 20 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

Հավերցը «Բայերի» հիմնական կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 30 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Հաջորդ տրանսֆերը Ֆրանսիացի պաշտպան Տիագո Սիլվան կլինի, ով «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ։ Տիագոն երկու տարվա պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է «ESPN»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Լիսաբոնից Փարիզ վերադառնալուց հետո բրազիլացին կբանակցի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ: Պաշտպանը ցանկանում է երեք կամ չորս տարվա ընթացքում եվրոպական մակարդակով հանդես գալ, այդ պատճառով ցանկություն է հայտնել առնվազն երկու տարվա պայմանագիր կնքել։ «Չելսին» Տիագոյի պահանջները կկատարի և նրան կառաջարկի երկու տարվա պայմանագիր։

Տիագո Սիլվան «ՊՍԺ»-ում է հանդես գալիս 2012թ․-ից։

Հաջորդ տրանսֆերը՝ «Լեսթերից» Բեն Չիլվելն է։ Տրանսֆերն կկազմի 50 մլն եվրո։ Բեն Չիլվելը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Մոտ օրերս սպասվում է ֆուտբոլիստի բուժզննումը լոնդոնյան ակումբում։

Facebook Comments