Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «ՊՍԺ»-ի դեմ հաղթական խաղից անմիջապես հետո հաստատել է, որ հեռանում է թիմից: Պայմանագրով ֆուտբոլիստը պատկանում է «Բարսելոնային»։

«Սա վերելքների ու անկումների տարի էր, բայց ես երբեք չեմ դադարել աշխատել ու շատ գոհ եմ հեռանում այս տիտղոսով: Միշտ գիտեի, որ դա ընդամենը մի ժամանակահատված էր, այն էր, ինչ նախատեսված էր իմ պայմանագրով։ Երազանքս իրականացրեցի այս ակումբում», – ասել է Կոուտինյոն։

28-ամյա Կոուտինյոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել է 11 գոլ: Բրազիլացին թիմի հետ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, Գերմանիայի Գավաթում, իսկ այժմ նաև՝ Չեմպիոնների լիգայում։

Ավելի վաղ Կոուտինյոյին կապում էին՝ «Չելսիի», «Արսենալի», «Տոտենհեմի» հետ, բայց տեղափոխությունը տեղի չունեցավ։ Այժմ Կոուտինյոն պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա» և աշխատել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։

Facebook Comments