Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Անսու Ֆատիին։ Անգլիական ակումբը կարող է վճարել Անսու Ֆատիի հրաժարագինը, որը կազմում է 153 մլն ֆունտ ստերլինգ, այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ անգլիացիները պատրաստ են ծախսել այն միջոցները, որոնք նախատեսված էին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» պասիվ է տրանսֆերային շուկայում։ Նրանք մտադիր էին ձեռք բերել՝ Ջեյդոն Սանչոյին և Ջեկ Գրիլիշին, սակայն դա չի հաջողվել իրականացնել։ Մանչեսթերյան ակումբին է միացել դարպասապահ Դին Հենդերսոնը, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Շեֆֆիլդի» կազմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է ընդհանրապես թարմացնել Ֆատիի պայմանագրի պայմանները՝ դրանում ներառելով 400 մլն եվրոյի չափով հրաժարագին։

Facebook Comments