Կատալոնական «Բարսելոնայից» «Յուվենտուս» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Արթուրը դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին:

«Հրաժեշտը միշտ էլ դժվար է լինում, բայց առավել ևս, ես թողնում եմ այն վայրը, որն իմ տունն է։ Այս անհավատալի քաղաքը միշտ կմնա իմ սրտում: Այստեղ ինձ ողջունեցին որպես կատալոնացի։ Այս քաղաքն ինձ համար բացել է նոր մշակույթ և օգնել է աճել որպես ֆուտբոլիստ և, առաջին հերթին, որպես անձ։ Ես հրաժեշտ եմ տալիս տպավորիչ ֆուտբոլիստների խմբին։ Ես շատ բախտավոր եմ, որ խաղացել եմ նրանց հետ։ Առաջին հերթին, ես շատ շնորհակալ եմ իմ խաղընկերներին իրենց աջակցության համար, որպես ընկերներ, մեծ սրտով մարդիկ: Ես հպարտ եմ, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ եղել և խաղացել եմ աշխարհի ամենակարևոր ակումբներից մեկի տարբերանշանի համար, որը սեր և հարգանք է դրսևորել ինձ համար: Ես երբեք չեմ մոռանա դա ։ Այսօր ժամանակն է հրաժեշտ տալ, բայց ես ընդմիշտ կվերցնեմ այն ամենի մի մասը, ինչ ապրել եմ այստեղ՝ իմ սրտում։ Շնորհակալություն, «Բարսելոնա», – տեսանյութում ասել է Արթուրը։

Facebook Comments