Ըստ մի շարք աղբյուրների՝ «Միլանը» բանակցում է «Ռեալի» հետ կիսապաշտպան Բրահիմ Դիասի տեղափոխության շուրջ:

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը մերժել է լիարժեք տրանսֆերի առաջարկը, սակայն պատրաստ է բաց թողնել 21-ամյա իսպանացուն:

«Միլանը» երիտասարդ հարձակվող է փնտրում, ով կկարողանա խաղալ հարձակման տարբեր թևերում և թիմին օգուտ տալ։ Պաուլո Մալդինին անձամբ մեկնելու է «Մադրիդ»՝ բանակցություններ վարելու համար։

Դիասը «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» 2019թ.-ի հունվարին`17 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում և խփել է 2 գոլ:

Facebook Comments