Թուրինի «Յուվենտուսը» ուժեղացում է փնտրում թիմի միջին գծում, այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ «ծեր սինյորայի» համար առաջնահերթ տարբերակ է արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, որն այս պահին հանդես է գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ում: Անցած տարվա ձմռանը փարիզյան գրանդ ակումբը ձեռք է բերել Պարեդեսին 40 մլն եվրոյով։

Պարեդեսը 2014-17թ․-ին հանդես է եկել «Ռոմայի» կազմում։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Լեանդրոն անցկացրել է 17 հանդիպում՝ աչքի ընկնելով միայն մեկ արդյունավետ փոխանցումով:

Facebook Comments