«Յուվենտուսը» Սերիայի Ա-ի 10-րդ տուրի խաղում իր ուժերը չափեց «Ջենոայի» հետ: «Ծեր սինյորայի» դարպասապահ լեգենդար Ջանլուիջջի Բուֆֆոնը իր 513-րդ հանդիպումն է անցկացնում Իտալիայի առաջնություններում (ներառյալ Բ սերիան): Սա «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոյի ակումբային ռեկորդի կրկնությունն է։
41-ամյա դարպասապահը հեռավոր 2001-ին «Պարմանյից» տեղափոխվեց «Յուվենտուս»։ Բուֆֆոնը մտադիր չէ ավարտել կարիերան, իսկ դա նշանակում է, որ Դել Պյերոյի ռեկորդը հավանաբար կթարմեցվի:
Facebook Comments