«Չելսիի» նախկին կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Պեդրոն այս առիթով ասել է հետևյալը.
«Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռոմայում»։ Ես ոգևորված եմ այս մարտահրավերով և ամեն ջանք կգործադրեմ առաջիկա մրցաշրջաններում ընդհանուր նպատակներին հասնելու համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ցուցաբերած լավ ընդունելություն համար: Ես հույս ունեմ նրանց երջանիկ դարձնել», — նշել է Պեդրոն։

Պեդրոն «Չելսիում» հանդես էր գալիս 2015 թվականից, իսկ մինչ այդ հանդես էր գալիս
«Բարսելոնայում»: Անցած մրցաշրջանում նա Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Պեդրոն «Բարսելոնայի» սան է: Կապտանռնագույնների կազմում իսպանացին եղել է 2004 թվականից։ Կատալոնական ակումբի հիմնական կազմում Պեդրոն հանդես է եկել 10 տարի` 2005-2015թ-ը։ Անցկացրել է ավելի քան 300 հանդիպում և խփել է մոտ 100 գոլ:

Facebook Comments