Երեկ՝ օգոստոսի 25-ին, Անտոնիո Կոնտեն հանդիպել է «Ինտերի» ղեկավարության հետ։ Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Կոնտեն միլանյան թիմը կղեկավարի նաև հաջորդ մրցաշրջանում։

«Ակումբի ղեկավարության և Անտոնիո Կոնտեի հանդիպումը կառուցողական էր զարգացման ռազմավարության ընդհանուր տեսանկյունից։ Հիմք է դրվել նախագծի համատեղ շարունակման համար»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Իտալական «Ինտերը» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Ա Սերիայի անցած մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ մեկ միավոր զիջելով «Յուվենտուսին»։ Իտալիայի Գավաթում միլանյան ակումբը երկխաղյա դիմակայությունում ընդհանուր հաշվով պարտվեց «Նապոլիին»1:2 (0:1, 1:1), իսկ Եվրոպայի լիգայում Կոնտեի սաները հասել են եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանական «Սևիլիային»(2:3):

Facebook Comments