Անգլիական «Էվերտոնը» կարող է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» հարձակվողական կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ կուլումբիացի ֆուտբոլիստը հետաքրքրված է «Էվերտոն» տեղափոխության հարցում։ Խամեսը ցանկանում է միավորվել Կառլո Անչելոտտիի հետ, ում գլխավորությամբ իր կարիերայի լավագույն տարիներն է անցկացրել «Ռեալում»։

Անչելոտտին ուզում էր Խամեսին ձեռք բերել, երբ գլխավորում էր դեռ «Նապոլին», իսկ հիմա գործարքը կարող է կայանալ։

29-ամյա ֆուտբոլիստը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Ռեալ Մադրիդի» հետ, սակայն Խամեսը ուզում է լքել «Արքայական» ակումբը, քանի որ խաղաժամանակ չի ստանում Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ «Ռեալ Մադրիդը» մտադիր է վաճառել Խամեսի ամբողջական տրանսֆերը։

Աղբյուրը հայտնում է, որ բանացկությունները լավ նոտայի վրա են ընթանում և երկու ակումբների համար էլ շահավետ կլինի։

Նախորդ մրցաշրջանում Խամեսը Լա լիգայում մասնակցել է 8 հանդիպման, որոնցում դարձել է՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցում հեղինակ։

Facebook Comments