«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է լրագրող Մարսելո Բեխլերը:

Հիշեցնենք, որ Մեսին որոշել է օգտվել պայմանագրից, որը թույլ է տալիս միակողմանի խզել պայմանագիրը յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում: Սակայն կատալոնական ակումբը չի պատրաստվում ֆուտբոլիստին ավելի քիչ գնով բաց թողնել, քան 700 միլիոն եվրոյով, որոնք նրա պայմանագրում ամրագրված են որպես հրաժարագին։ Եթե Մեսսին փորձի միակողմանի խզել պայմանագիրը, «Բարսելոնան» պատրաստ է դատի տալ նրան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեսսին կապ է հաստատել Պեպ Գվարդիոլայի հետ, որի ընթացքում քննարկում է եղել ֆուտբոլիստի ԱՊԼ գրանդ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Նա ուզում է հեռանալ «Բարսելոնայից» և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որտեղ Մեսսին կհաղթի լիքը գավաթներ։

Այս որոշման հարցում վճռորոշ դեր է խաղացել «Բավարիայից» ջախջախից պարտությունը(8:2), որից հետո նա հանդիպել է Ռոնալդ Կումանի հետ, ով կտրուկ կերպով Մեսսիին հասկացնել է տվել, որ այլևս թիմում լիդերներ չեն լինելու։ Սա իհարկե Մեսսիին դուր չի եկել, որից հետո կարծես թե Մեսսին արդեն վճռականորեն է տրամադրված։ Եթե մի քանի տարի առաջ Մեսսիի հեռանալը զուտ խոսակցություններ էին, այժմ դա՝ իրականություն է։

Երեկ գիշերը «Բարսելոնայի» երկրպագուները պահանջել էին Բարտոմեույի հրաժարականը, բայց նույնիսկ դա կարող է չփրկել, Մեսսին որոշել է հեռանալ և բոլորը նրան հրաժեշտ են տալիս։

Անցած մրցաշրջանում 33-ամյա Մեսսին մասնակցել է 44 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի ամառը։ Մեսսին «Բարսելոնայի» սան է, ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ «Բարսելոնայի» կազմում Մեսսին չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Facebook Comments