«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին նոր պայմանագիր կկնքի «աղվեսների» հետ, այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։

Աղբյուրի համաձայն՝ Վարդին մեկ տարվա պայմանագիր կկնքի «Լեսթեր Սիթիի» հետ։ Ակումբը Վարդիի աշխատավարձը կբարձրացնի։

Ջեյմի Վարդիի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։ Վարդին հանդես է գալիս «Լեսթեր Սիթիում» 2012թ․-ից։

2019/20 մրցաշրջանում Ջեյմի Վարդին դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն։ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ջեյմի Վարդին մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 25 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» հավաքելով 62 միավոր`ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և հնարավորություն ստացավ մասնակցել Եվրոպայի լիգային։

Facebook Comments