«Լեսթեր Սիթիի» պաշտպան Բեն Չիլվելը տեղափոխվել է «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի գումարը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ «The Telegraph» պարբերականը հայտնել էր, որ «Չելսին» ֆուտբոլիստի համար կվճարի 55 միլիոն եվրո: Չիլվելն լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025թ.-ի ամառը:

23-ամյա Չիլվելը «Լեսթեր Սիթիի» սան է, նա խաղում է ձախ պաշտպանի դիրքում։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments