«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է Վիդալին թիմում տեսնելու ցանկության մասին: «Բարսելոնան» մտադիր է բաժանվել չիլիացուց, այդ պատճառով «Ինտերը» խնդիրներ չպետք է ունենա Արտուրո Վիդալի տրանսֆերի հարցում: Իտալական ակումբն արդեն բանակցություններ է սկսել Վիդալի գործակալի հետ։

Հիշեցնենք, որ Վիդալը Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել «Յուվենտուսում»։

33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 11 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը։

Facebook Comments