Հայկական ակումբներն այսօր սկսեցին պայքարը Եվրոպայի լիգայի որակաորման առաջին փուլում։ Նախ «Նոան» պարտվեց «Կայրաթին»(4:1), այտեղ ավելի շատ վճռորոշ դեր խաղացին հայկական թիմի անփորձությունը։

Քիչ անց ավարտվեց «Ալաշկերտ»-«Ռենովա» հանդիպումը։ Ցավոք, բայց «Ալաշկերտը» նվազագույն`1:0 հաշվով պարտություն կրեց։ «Ալաշկերտը» ամբողջ խաղի ընթացքում տիրում էր նախաձեռնությանը, այս խաղում ակնհայտ ֆավորիտ էր, թելադրում էր իր խաղը, պահեր ուներ, բայց սա ֆուտբոլ է, այստեղ ամեն մանրուք հաշվարկված է։ «Ալաշկերտը» ունեցավ պահեր, բայց չկարողացավ օգտագործել։ «Ռենովան» ամբողջ խաղում պաշտպանվեց՝ օգտագործելով 7 հոգի պաշտպանությունում, որն իսկապես զարմանք առաջացրեց։ Գրագետ պաշտպանվեցին և պահը որսացին ու բացեցին հանդիպման հաշիվը։ «Չես խփում, խփում են քեզ»։ «Ռենովան» անկյունային խաղարկումից հետո բացեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Նենադ Միշկովսկին։ Իհարկե մտածում էինք, որ «Ալաշկերտը» կարող է դեռ ոչ միայն հավասարեցնել հանդիպման հաշիվը, այլև հաղթանակ կորզեր, բայց արի ու տես գոլից հետո սկսեցին ավելի դժգույն ֆուտբոլ ցուցադրել։ Եղիշե Մելիքյանի տղաները աննպատակ գրոհներ էին իրականացնում՝ կատարելով շատ պրիմիտիվ փոխանցումներ, որոնք իրենց նպատակին այդպես էլ չհասան։ «Ռենովան» հերոսաբար պայքարեց և վաստակեց այս հաղթանակը։

Այսպիսով մեր հայկական ևս մեկ թիմ լքեց պայքարը։ Ցավալի է, բայց սա է իրականությունը։ Եթե չես իրացնում քո պահեր, ապա պատժվում ես։ Հուսով ենք սա մեծ դաս կլինի Եղիշե Մելիքյանի թիմի համար։

Facebook Comments