«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն շուտով կարող է գլխավորել «Ուդինեզեն», հաղորդում է «Football-Italia»-ն:

Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը մոտ է հրաժարականին մի շարք անհաջող արդյունքներից հետո: Մասնավորապես, վերջին երկու խաղերում ակումբը ջախջախիչ պարտություն կրեց «Ատալանտեից»(1:7) և «Ռոմայից» (0:4):

Իտալական ԶԼՄ-ների տվյալներով ՝ Գատուզոն համարվում է «Ուդինեզեի» գլխավոր մարզչի առաջնային թեկնածուն։ Ջենարոն գործազուրկի կարգավիճակում է գտնվում մայիսի վերջին «Միլանից» հեռանալուց հետո ։

10 տուրից հետո «Ուդինեզեն» Իտալիայի առաջնությունում 10 միավորով 13-րդ տեղում է:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here