«Միլանը» շարունակում է պայքարը «Բրեշիայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Սանդրո Տոնալիի համար, չնայած նրան, որ իտալացի ֆուտբոլիստի հիմնական հավակնորդը «Ինտերն» է, թվիթերյան իր էջում հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: «Միլանը» բարելավել է ֆուտբոլիստի համար առաջարկը:

«Միլանը» կվարձակալի Տոնալիին 10 մլն եվրոյով, այնուհետև կգնի տրանսֆերը 30մլն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» համաձայնության է եկել 35 մլն եվրոյով, իսկ նրա աշխատավարձը, հաշվի առնելով Բոնուսները, կկազմի 3,5 մլն եվրո:

Տոնալին հանդիսանում է «Միլանի» մեծ երկրպագու և այս հանգամանքը կարող է վճռորոշ դեր խաղալ։ «Ինտերը» բանակցություն չի վարում, այս պահին նրանք իրենց ֆուտբոլիստներին են ցանկանում վաճառել և փորձում են ձեռք բերել Արտուրո Վիդալին, իսկ Տոնալին նրանց համար ետին պլանում է, որից փորձում է օգտվել «Միլանը»։ «Բրշեիայի» նախագահը արդեն մի քանի անգամ հանդիպել է Մալդինիի և Մասսարայի հետ, քննարկել են Տոնալիի հնարավոր տեղափոխությունը «Միլան»։

20-ամյա Տոնալին «Բրեշիայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել է 1 գոլ։ «Բրեշիան» մրցաշրջանի արդյունքներով լքեց Ա Սերիան՝ մրցաշարային աղյուսակներում զբաղեցնելով նախավերջին՝ 19-րդ տեղը։

Facebook Comments