Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրը այսօր մեկնարկում է և ունենալու ենք ընդհամենը մեկ հանդիպում։ Այս հանդիպումը խոստանում է լինել շատ հետաքրքիր և դիտարժան։ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը» Չարենցավանում կմրցի առաջնության նորեկ «Վանի» հետ(16։45):

Ի զարմանս բոլորիս «Վանը» մրցաշարային աղյուսակում գտնվում է ավելի բարձր դիրքում, քան «Փյունիկը»։ «Վանը» այս պահին 3-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 9-րդ տեղում է, որն վտանգավոր դիրք է համարվում։

«Վանը» առաջնությունը լավ սկսեց, դեռ ընդհամենը մեկ հանդիպում է ակցնացրել և հաղթել է «Գանձասար-Կապանին»(2:1), իսկ «Լոռի»-«Վան» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ «Վանը» բավականին համարձակ և խելացի ֆուտբոլ է ցույց տալիս, որի արդյունքում թիմը վաստակեց իր պատմության մեջ առաջին միավորները` Հայաստանի Պրեմիեր լիգայի նորամուտի խաղում։

«Փյունիկի» վիճակը այդքան էլ լավ չէ։ Թիմը նախ առաջին տուրում պարտվեց «Արարատին»՝ վերջին րոպեներին գոլ բաց թողնելով(1:0), այնուհետև գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ուրարտուի» հետ(0:0): Թիմը լավ ֆուտբոլ է ցույց տալիս, ունի լավ կազմ և երիտասարդ մարզիչ, բայց արդյունքի հասնելը դժվար է այս թիմի համար, հարկավոր է ժամանակ։ «Վանի» դեմ լավ շանս է ցույց տալու թիմի բարձր կարգը և առաջին հաղթանակը գրանցել։ Հեշտ հանդիպում չի սպասվում «Վանը» կռվելու է մինչև վերջ և բավականին տհաճություններ է պատճառելու անունով հզոր մրցակցին։

Նշենք, որ այս տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են՝ կապված եվրոգավաթների ծանրաբեռնվածության հետ։

Հանդիպման մեկնարկային կազմերը`

Ուղի եթեր՝

Facebook Comments