Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Արսենալը» հաղթեց «Լիվերպուլին»: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվել է 1:1 հաշվով (5:4 ՝ հետխաղյա 11 մետրանոցներով): «Արսենալն» իր պատմության մեջ 16-րդ անգամ նվաճեց Անգլիայի սուպերգավաթը։

Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հարձակման ձախ եզրից մտավ մրցակցի տուգանային հրապարակ և դիպուկ հարված կատարեց Ալիսոնի դարպասի հեռավոր անկյունը: 73-րդ րոպեին Տակումի Մինամինոն հավասարեցրեց հաշիվը։

11 մետրանոցների հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Արսենալի» ֆուտբոլիստները ՝ 5:4: Միակ չիրացված 11 մետրանոցը Ռիհան Բրուստերի հաշվին է։

Շնորհավորում ենք «Արսենալին» այս կարևոր տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Միկել Արտետան արդեն բազմիցս ապացուցել է, որ եկել է «Արսենալ» միայն տիտղոսներ նվաճելու և «Արսենալին» իր նախկին հզորությանը վերադարձնելու համար։ Նա եկել էր թիմի համար ծանր ժամանակահատվածում և դարձրեց «Արսենալին» իսկական հաղթող թիմ։ Իսկ մեծ հաջողությունները դեռ առջևում են․․․

Facebook Comments