«Վուլվերհեմպտոնի» իռլանդացի պաշտպան Մեթ Դոերտին կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը և «Տոտենհեմում» հանդես կգա 2-րդ համարի մարզաշապիկով։

28-ամյա Դոերտին իռլանդական «Բոհեմիանայից» է տեղափոխվել «Վուլվերհեմպտոն» 2010թ․-ի հուլիսին: Նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում։ Մեթը թիմի հետ Առաջին լիգայի բարձրագույն անգլիական դիվիզիոն էր բարձրացել։

«Տոտենհեմը» նախորդ մրցաշրջանում գրավեց 6-րդ տեղը, իսկ «Վուլվերհեմպտոնը»՝ 7-րդ:

Facebook Comments