«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագիրը կստորագրվի 5+1 սխեմայով։ Իմոբիլեի աշխատավարձը կկազմի մոտ 3,5-4 մլն եվրո մրցաշրջանի համար՝ գումարած բոնուսներ։ Պայմանագիրը լրանալուց հետո հարձակվողը կդառնա 36 տարեկան։

Իտալացի ֆուտբոլիստը «Լացիոյում» հանդես է գալիս 2016 թվականից։ Ա Սերիայի անցած մրցաշրջանում նրա թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մինչև կարիերայի ավարտը մնալ հռոմեական ակումբում։

Իմոբիլեն 2019/20 մրցաշրջանից հետո դարձել է եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու՝ հաղթելով «Ոսկե խաղակոշիկը»: Երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով ավարտված մրցաշրջանի խաղերում խփել է 34 գոլ: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է 31 գոլ:

Facebook Comments