«Միլանն» ու «Բրեշիան» համաձայնության են հասել Սանդրո Տոնալիի տրանսֆերի շուրջ։

Մի քանի հեղինակավոր իտալացի լրագրողներ, այդ թվում Ջանլուկա Դի Մարցիոն, Ֆաբրիցիո Ռոմանոն, Պյետրո Բալձանո Պրոտան և Վիտո Անջելեն, հայտնում են, որ «Միլանը» համաձայնության է եկել «Բրեշիայի» կիսապաշտպանի վարձավճարով ձեռք բերելու հարցում:

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ «Միլանը» 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար կվճարի 10 միլիոն եվրո, իսկ կիսապաշտպանի տրանսֆերը մշտական հիմունքներով կարժենա` 20 միլիոն եվրո: Բացի այդ, «Բրեշիան» կստանա որոշակի տոկոս հետագա վաճառքից։

«Calciomercato.com»-ը պնդում է, որ վճարվող վարձավճարը կարժենա 10 մլն եվրո, այնուհետև տրանսֆերի համար անհրաժեշտ կլինի վճարել 15 մլն եվրո և ևս 10 մլն «Բրեշիան» կստանա բոնուսների տեսքով: Բացի այդ, նրանք կարող է ակնկալել 10% ֆուտբոլիստի հետագա վաճառքից։

Նշվում է, որ այսօր երեկոյան «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին կարողացել է համաձայնության գալ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոյի հետ՝ Տոնալիի տրանսֆերի շուրջ:

Տոնալին 5 տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ՝ 2 միլիոն եվրո աշխատավարձով։

Այս գործարքում վճռորոշ դերը խաղացել է Տոնալիի «Միլան» տեղափոխվելու ցանկությունը, իսկ Պաուլո Մալդինին կարողացել է իրականացնել այս տրանսֆերը։

Նշենք, որ «Ինտերը» ևս պայքարում էր Տոնալիի տրանսֆերի համար, բայց վերջին պահին դուրս մնաց պայքարից։

Facebook Comments