Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը լիովին ապաքինվել է ջլերի վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։

«Ինձ լավ եմ զգում։ Նախորդ շաբաթ վերադարձա Դորտմունդ և արդեն թիմի հետ մարզվում եմ ստանդարտ ռեժիմով», — 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Bild»-ը։

Սպասվում է, որ Ռոյսը կկարողանա օգնել իր թիմին սեպտեմբերի 14-ին կայանալիք «Դույսբուրգի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում:

Մարկոն Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Գերմանական Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում վինգերն անցկացրել է 19 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 գոլով և 5 արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments