«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից ապաքինման ընթացքի մասին:

«Հենրիխը շարունակում է վերականգնվել։ Դա բավականին դանդաղ գործընթաց է, ուստի մենք պետք է սպասենք ։

Ցավոք, հիմա ոչ ոք հնարավորություն չունի հանգստանալ։ Չեմ մտածում թիմի կազմում լուրջ փոփոխությունների մասին, քանի որ մենք լավ հանդիպումներ ենք ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և «Միլանի» հետ»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն ։

Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ա Սերիայի չորս հանդիպման, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here