«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին առաջիկայում կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, հաղորդում Է «France Football»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կուլիբալին անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 70 միլիոն եվրո, սակայն «քաղաքացիները» այդ թիվը չափազանցված են համարում:

Իտալիայի 2019/20 մրցաշրջանի առաջնությունում Կուլիբալին «Նապոլիում» անցկացրել է 25 հանդիպում: Կուլիբալին 2014-ին բելգիական «Գենկից» է տեղափոխվել «Նապոլի»։ Պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։

Facebook Comments