Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մտադիր է մնալ լոնդոնյան ակումբում, հաղորդում է «Goal»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստին ամեն ինչ գոհացնում է Լոնդոնում և նա պատրաստ է հրաժարվել «Ինտերի» առաջարկից, որպեսզի մնա «Չելսիում»: Հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս ունի, որ կարող է ձեռք բերել Կանտեին:

2019/20 մրցաշրջանում Կանտեն 22 խաղում խփել է 3 գոլ։ «Transfermarkt» պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 80 մլն եվրո։

Լոնդոնի «Չելսին» ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում 38 խաղում վաստակել է 66 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը:

Facebook Comments