«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել գերմանական «ՌԲ Լայփցիգի» աստղ Տիմո Վերների տրանսֆերը, տեղեկացնում է CalzioMercato կայքը։

23-ամյա գերմանացու ծառայություններով այս պահին բացի անգլիական թիմից հետաքրքրվում են նաև եվրոպական մի շարք այլ գրանդ ակումբներ։

Վերները ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here