Իտալական «Ատալանտայի» բելգիացի պաշտպան Տիմոտի Կաստանը կարիերան կշարունակի անգլիական «Լեսթերում», իր կայքում հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տեղափոխությունը 21 միլիոն եվրոյով և 2 միլիոն եվրո որպես բոնուսներ։ Կաստանն արդեն բուժզննում է անցել և առաջիկայում պայմանագիր կկնքի «Լեսթերի» հետ, որը նախատեսված կլինի 5 տարով:

Տիմոտի Կաստանը «Ատալանտայում» հանդես է եկել 2017 թվականից, ավելի վաղ նա հանդես է եկել «Գենկում»: 2019/20 մրցաշրջանի Ա Սերիայի խաղարկությունում Կաստանը «Ատալանտայում» անցկացրել է 27 հանդիպում, խփել է 1 գոլ։

Facebook Comments